Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դեռևս վտանգավոր գոտում են

Դեռևս վտանգավոր գոտում են
08.09.2017 | 06:56

Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության եվրոպական թևի խմբայինների օրինակով երկու տուր է մնացել նաև հարավամերիկյան թևի դիմակայություններում: Այստեղի խմբայինը կազմած տասն ընտրանու ուղիղ կեսը կարող է ստանալ աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք: Ընդ որում, եթե այն առաջին չորս հորիզոնականները զբաղեցնողների համար մասնակցության ուղիղ իրավունք է ապահովում, ապա փոքր-ինչ բարդանում է հինգերորդ տեղում հայտնվածի գործը, որը պիտի անցնի պայքարի լրացուցիչ փուլ: Ներկա պահին, որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, այդ հինգերորդում արգենտինացիներն են, ովքեր սեփական հարկի տակ չկարողացան կոտրել վենեսուելացիների դիմադրությունն ու բավարարվեցին մեկ միավոր վաստակելով:


Իրար հետ մրցակցությունում միավոր են կիսել նաև Կոլումբիայի ու Բրազիլիայի ընտրանիները: Արգենտինա-Վենեսուելա դիմակայության օրինակով այստեղ գրանցվել է նույն 1:1 հաշիվը: ՈՒնեցած 37 միավորով բրազիլացիները խմբի միանձնյա առաջատարն են ու ամբողջ տասը միավորով առաջ են ուրուգվայցիներից, ովքեր արտագնայում 2:1 հաշվով առավելության են հասել Պարագվայի ընտրանու նկատմամբ՝ լրջորեն հարցականի տակ դնելով եզրափակիչ դուրս գալու նրա շանսերը (պարագվայցիները 21 միավորով յոթերորդ հորիզոնականում են): Արտագնա խաղը հաջող ավարտ է ունեցել նաև Պերուի ընտրանու համար: Նրանց հաջողվել է կոտրել էկվադորցիների դիմադրությունն ու 24 միավորով դուրս գալ չորրորդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն և արգենտինացիները, ովքեր հինգերորդում են` ի հաշիվ ավելի վատ լրացուցիչ գործակիցների: Ինչ վերաբերում է կոլումբիացիներին, նրանց միավորները 26-ն են: Բոլոր դեպքերում, պիտի փաստել, որ աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու հարյուրտոկոսանոց վստահություն ունեն միայն բրազիլացիները, ինչը մնացածների համար վերջին երկու տուրում խոստանում է բացառիկ գերլարված պայքար: Ասենք, որ տեսականորեն եզրափակիչ դուրս գալու շանսը չի կորցրել նաև 20 միավոր ունեցող Էկվադորի ընտրանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ